Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի բարեկամները հորդորում են ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին
Հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի բարեկամները բաց նամակ են հրապարակել, որում ասված է. «Ռուբեն Գևորգյանցն իր ողջ կյանքում փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր հարազատներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:
Ռեժիսորի մտերիմները խնդրում են բոլորին, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել նշված հաշվեհամարին ՝
Փոխանցումներ ՀՀ Դրամով`
«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ
Ստացողի հաշվի համարը` 103008661003
Ստացողի բանկի անվանումը`
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
«Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռ. Գևորգյանը մահացել էր հունիսի 23-ին։ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Գևորգյանցի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: