211652_close_icon
views-count1456 դիտում article-date 15:10 22-06-2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելել է Վարդենիկի սոցիալական ձեռնարկություն, ծանոթացել աշխատանքներին

Հունիսի 22 ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց կատարեց Վարդենիկ համայնքում գործող «Համայնքային Զարկերակ» ՀԿ ի կողմից հիմնադրված «Սարերի Բարիք» սոցիալական ձեռնարկություն և տեղում ծանոթացավ վերջինիս կողմից իրականացվող աշխատանքներին։ Ձեռնարկության համահիմնադիր Արտուշ Խաչատրյանը շրջայցի ընթացքում մարզպետին ներկայացրեց ձեռնարկության գործունեության պատմությունը, շեշտելով, որ ԵՄ «Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում մեկնարկած ծրագիրն արդեն իսկ կարևոր նշանակություն ունի համայնքի համար։ Խաչատրյանը հավելեց, որ տարբեր համայնքներից տասնյակ քաղաքացիներ հավաքում և համապատասխան գումարի դիմաց իրենց են հանձնում տարածաշրջանում աճող բանջարեղեն և ուտելի խոտաբույսեր՝ շուշան, ուրց, ավելուկ։ Կարեն Բոթոյանը հետաքրքրվեց սույն ծրագրի ընդլայնման հնարավորություններով և առաջարկեց ավելի առարկայական քննարկում կազմակերպել, համայնքների ղեկավարների և շահագրգիռ այլ անձանց հետ, որի նպատակը կլինի մարզի տարածքում նմանատիպ ծրագրերի տարածմանը նպաստելուն ուղղված քայլերի մշակումը, ինչպես նաև մարզպետարանի աջակցության հնարավոր տարբերակներ քննարկելը։ Մարզպետը վստահություն հայտնեց, որ այսպիսի ծրագրեր կյանքի կոչելով հնարավոր կլինի մարզի բնակիչների համար ստեղծել եկամտի լրացուցիչ, այլընտրանքային աղբյուր։ Շրջայցի ավարտին Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց նաև Վարդենիկ համայնքի վարչակազմի հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր