Իտուրուպ կղզուց դեպի հարավ-արևելք ընկած հատվածում՝ խաղաղօվկիանոսյան ջրերում, գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 5.6 մագնիտուդ։ Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ ԳԱ երկրաբանական ծառայության Ալթայի կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Ճապոնիայի Հոկայդո կղզուց 505 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Ստորգետնյա ցնցումները սեյսմոլոգները գնահատել են «ակտիվ»։