Ճապոնիայում սպասում են Պուտինին, որպեսզի քննարկեն Կուրիլյան կղզիների հարցը
Ճապոնիայում սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, որպեսզի քննարկեն վիճահարույց Կուրիլյան կղզիների խնդիրը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Կցանկանայինք անցնել քաղաքական թեմայի և խաղաղ պայմանագիր կնքեինք՝ լուծելով Կուրիլների տարածքային հարցը: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն լրջորեն մտածում է այդ ուղղությամբ»,-հայտարարել է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի տեղակալ, Ճապոնիայի ԱԳ նախկին նախարար Մասահիկո Կոմուրան՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ:
Ռուսաստանը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է Տոկիոյի հետ երկխոսություն սկսել 1956 թվականին Ճապոնիայի խորհրդարանի կողմից վավերացված փաստաթղթերի հիման վրա:
Նշենք, որ Մոսկվան պնդում է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի մաս են կազմել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: