3424 դիտում
16:44 21-06-2017
Դեսպան Ղազարյանը Կիելցեի գործարարներին ներկայացրել է նոր բիզնես սկսելու և օտարերկրյա ներդրողներին տրվող արտոնությունները
Հունիսի 19-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Սվիենտոկշիսկե վոևոդության Կիելցե քաղաք, որի ընթացքում հանդիպում ունեցավ վոևոդության տեղական իշխանությունների տնտեսական հարցերով պատասխանատու ներկայացուցիչների և տարածաշրջանի գործարար շրջանակները ներկայացնող մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ:
Դեսպան Ղազարյանը Կիելցեի գործարար համայնքի ներկայացուցիչներին փոխանցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից պատրաստված Հայաստանի ներդրումային քաղաքականությանը և կոնկրետ ծրագրերին վերաբերող ձեռնարկներն ու տեղեկատվական նյութերը:
Ելույթ ունենալով մասնակիցների առջև` դեսպանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության ընդհանուր ցուցանիշները, Հայաստանի և Եվրոպական Միության հետ առկա առևտրային ռեժիմներն ու դրանց ընձեռած հնարավորությունները, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ պայմանավորված նոր հնարավորությունները, Հայաստանի միջոցով Մերձավոր Արևելքի երկրներում գործարարության ծավալման հեռանկարները և այլն: Գործարարներին ներկայացվեց նաև նոր բիզնես սկսելու, օտարերկրյա ներդրողներին տրվող արտոնությունները և երաշխիքները, հարկային համակարգը, ֆինանսական և ապահովագրական համակարգերը:
Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին, Կիելցեի գործարարներին տեղեկացրեց առաջիկայում Լեհաստանում և Հայաստանում նախատեսվող հայ-լեհական գործարար համաժողովների մասին` առաջարկելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել դրանց աշխատանքներին և կոնկրետ գործնական կապեր հաստատել հայաստանյան կազմակերպությունների հետ:
Նմանատիպ նյութեր
3793 դիտում
16:13 22-09-2017
ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է սոցփաթեթի շահառուների կողմից տրվող հաճախակի տրվող հարցերը
925 դիտում
16:25 28-02-2023
Քերոբյանը ամերիկացի և բրիտանացի ներդրողներին ներկայացրել է տնտեսական բարեփոխումների ընթացքը
Այս բաժնից
1390 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1009 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար