Եմենում 2017 թվականին խոլերայի վարակի դեպքերի թիվը կարող է հասնել միլիոնի
Եմենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ֆեյտը հայտնել է, որ երկրում խոլերայի դեպքերի թիվը մինչև տարեվերջ կարող էր հասնել 1 միլիոնի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Մինչև տարեվերջ մենք կունենանք խոլերայի մոտ 1 միլիոն դեպք, և ով գիտի, գուցե մի նոր բան առաջանա ... Հաշվարկները տարբեր են, բայց այնտեղ ապրում է 25 միլիոն մարդ, և մեր հաշվարկներով այս տարվա վերջին ավելի քան 900 հազար մարդ կհիվանդանա խոլերայով»,- ասել է նա:
Ֆեյտը շեշտել է, որ երկրում տիրող իրավիճակը աղետալի է, իսկ առողջապահության համակարգը լիովին ավերված: Նա կոչ է արել բացել Սանայի միջազգային օդանավակայանը, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները կարողանան անհրաժեշտ օգնություն ցուցաբերել երկրին:
«Իրավիճակը քաղաքական տեսանկյունից խոստումնալից չէ ... Ուստի կողմերը պետք է հարգեն մարդասիրական կանոնները», - ավելացրել է ԿԽՄԿ ներկայացուցիչը: