Լեոնիդ Ազգալդյանի շնորհիվ է, որ այսօր Արցախ ունենք. Սարգիս Հացպանյան
«Լեոնիդ Ազգալդյանի շնորհիվ է, որ այսօր Արցախ ունենք»,- այսօր ասուլիսում նշեց Լեոնիդ Ազգալդյանի զինակից Սարգիս Հացպանյանը: Նա տեղեկացրեց, որ Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-ամյա տարելիցին ընդառաջ վաղը՝ հունիսի 21-ին ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա հիշատակման երեկո: Նա ներկայացրեց նաև նոր հրատարակված «Սա Հայաստանն է և վերջ» գիրքը, որտեղ Լեոնիդ Ազգալդյանի գաղափարներն են:
Ազգալդյանի մեկ այլ զինակից Գագիկ Գինոսյանն ընդգծեց, որ Լեոնիդ Ազգալդյանի մեծությունը չի գնահատվել:
Բանախոսները տեղեկացրին, որ Լեոնիդ Ազգալդյանին նվիրված միջոցառման ժամանակ նախատեսված են ելույթներ ներկա խնդիրների, մասնավորաբար՝ Արցախյան հարցի շուրջ: