Աթեշյանը պետք է հանի հայ հոգևորականի սքեմը, քանի որ սրբապղծել է 1.5 մլն մարտիրոսացված զոհերի հիշատակը. Սարգիս Հացպանյան
Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սրբապղծել է 1,5 մլն. մարիտրոսացված հայերի հիշատակը:
Այս մասին այսօր հայտարարեցին «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հայտարարեց հանրային –քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը:
Հիշեցնենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ «Ձերդ գերազանցություն»- ով դիմելով նրան, նշել էր, թե Ստամբուլում ապրող հայ համայնքի մոտ ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձևը խորը ափսոսանք է առաջացրել, իսկ հայ համայնքը հետագայում նշել էր, որ Աթեշյանը նման իրավասություն չուներ` հայ համայնքի անունից նման հայտարարություններ անելու:
Ասուլիսին Սարգիս Հացպանյանը եկել էր փաստերով` ներկայացնելու, թե ինչպես տարիներ առաջ թուրքական իշխանությանը քծնելու համար Աթեշյանը դավաճանել է իր դասընկերոջը` Մանուել Երկաթյանին, ում թուրքական իշխանությունը ձերբակալել է:
«Նախ պետք է նրա հագից հանել սքեմը, նա արժանի չէ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փիլոնը կրելու»,- ասաց նա` մանկլավիկ ու խրտվիլակ անվանելով Պոլսո պատրիարքարանի փոխանորդին:
Նշվեց, թե նրա կապերը թուրքական իշխանության հետ հասնում են ընդհուպ մինչև « Գորշ գայլեր», ուստի, եթե նա համարձակվի իր պիղծ ոտքը դնի մեր սուրբ հողին, նրան կդիմավորեն ձվերով ու լոլիկներով: