Կմշակվի Երևան քաղաքի կառուցապատման և հողօգտագործման կանոնակարգը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով կառուցապատման հետ կապված հրատապ խնդիրներին, աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է մշակել Երևան քաղաքի կառուցապատման և հողօգտագործման կանոնակարգը: Աշխատանքների համակարգումը կիրականացվի Երևանի քաղաքապետի խորհրդական, ճարտարապետ Վահագն Վերմիշյանի կողմից: