Կուբան խստորեն քննադատել է Թրամփի կողմից Օբամայի ստորագրած համաձայնագիրը մասամբ չեղարկելու որոշումը
Կուբայի իշխանությունները դատապարտել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն Կուբայի նկատմամբ խստացնելու է իր վարած քաղաքականությունը, հաղորդում է Tass-ը։
Թրամփի որոշումը Հավանայում անվանել են «հետգլորում՝ ամերիկյան-կուբայական հարաբերություններում»։ Դրա հետ մեկտեղ՝ Հավանան հայտարարել է, որ չի պատրաստվում հետ քաշվել Վաշինգտոնի հետ երկխոսությունից։
Հայտարարության մեջ ասվում է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիում ունեցած իր ելույթում թշնամական հռետորաբանությամբ, որը հիշեցնում էր մեր երկրի հետ ունեցած բաց առճակատման մասին, հայտարարեց Կուբայի հանդեպ իր կառավարության նոր քաղաքականության մասին, որը զրոյացնում է այն առաջընթացը, որը գրանցվել է վերջին 2 տարիների ընթացքում»։
Թրամփը հունիսի 16-ին հայտարարել էր, որ մասամբ հրաժարվում է նախկին նախագահ Բարաք Օբամայի և Կուբայի կառավարության միջ ստորագրված հաաձայնագրից և առավել կոպիտ սահմանափակումներ կմտցնի որոշ ոլորտներում Կուբայի քաղաքացիների նկատմամբ։