211652_close_icon

Բելգիան երկարաձգել է Սիրիայում ռազմական գործողություններին իր մասնակցությունը

views-count2900 դիտում article-date 16:35 17-06-2017
Բելգիայի կառավարությունը որոշում է կայացրել իր օդուժի մասնակցությունը Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին, հաղորդում է Belga-ն։ Այսպիսով, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հետ Բելգիայի օդուժը հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին։ Ներկա պահին վերջիններս տեղակայված են Հորդանանում։ Նշենք, որ Բելգիայի ՌԾՕՈՒ-ն միացել է Սիրիայում ընթացող հակաահաբեկչական գործոություններին 2016 թվականի հուլիսից։ Մասնակցությունը Բելգիայի պետբյուջեի վրա կնստի 17 մլն եվրո։

Նմանատիպ նյութեր