Սպիտակ Տանը ցանկանում են մեծացնել Սիրիայում ռազմական գործողությունների շրջանակը
ԱՄՆ նախագահի վարչակազմի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ պնդում են, որպեսզի Սիրիայում տարվող ռազմական գործողություններն ընդլայնվեն։
Ինչպես նշում է Foreign Policy-ն, նպատակը Իրանին դիմակայելն է։
Սպիտակ Տան՝ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էզրա Քոեն-Ուոթնիքը և խորհրդի՝ Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Դերեք Հարվին ցանկանում են, որպեսզի Միացյալ Նահանգները գրոհ ձեռնարկեն նաև Սիրիյաի հարավային մասում։
Սակայն, ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ի պաշտպանությաննախարար Ջեյմս Մեթթիսը մի քանի անգամ արդեն մերժել է նման կոչերը։
Նրա խոսքով՝ նման քայլը կարող է Իրանի հետ լուրջ ու վտանգավոր առճակատման հանգեցնել։