Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել մզկիթներից մեկում: Մահացել է 6 մարդ, 10-ը` վիրավորվել են:
Պայթյունին հետևել են կրակոցներ: Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում: