Աֆղանստանի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել. կա առնվազն 20 զոհ
Առնվազն 20 մարդ է մահացել Աֆղանստանի Գերաթ աղաքում գտնվող մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով։
Ինչպես հայտնել է Tolo News հեռուստաալիքը, տուժածների թիվը գերազանցում է 30-ը։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն մզկիթի առաջ, ինչից հետո երկրորդ մահապարտ-ահաբեկիչը հրազենից սկսել էկրակ բացել հավատացյալների վրա։