Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր
Նախօրեին հզոր պայթյուն է տեղի ունեցել թուրքական Քազան քաղաքում գործող ցեմենտի գործարանում:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, պայթյունին հաջորդել է հրդեհը: 3 մարդ զոհվել է, ևս 2 հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: