Norway Chess սուպերմրցաշար Արոնյան-Անանդ. ուղիղ միացում
                        Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: 
Հիշեցնենք, որ 7 տուրից հետո Արոնյանը 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:2-րդ տեղում ընթացող  Հիկարու Նակամուրան առաջատարից հետ է կես միավորով:  Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Ուեսլի Սոն 3.5 միավորով 5-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և  Ֆաբիանո Կարուանան 3-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները, իսկ Մագնուս Կարլսենը և  Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2.5-ական միավորով եզրափակում են աղյուսակը:
[b]Norway Chess, 8-րդ տուր.
[/b]Արոնյան-Անանդ
Կարլսեն-Կարյակին
Վաշիե-Լագրավ-Կրամնիկ
Նակամուրա-Սո
Գիրի– Կարուանա
8-րդ տուրի պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


