Norway Chess-2015. Արոնյան-Անանդ. ուղիղ միացում
                        Նորվերգիայում անցկացվող Norway Chess-2015 սուպերմրցաշարում մեկնարկել են 7-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական պարտիաներից մեկում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ:
Նշենք, որ 6 տուրից հետո Արոնյանը 2,5 միավորով Կարուանայի և Վաշիե-Լագրավի հետ կիսում է 5-7-րդ հորիզոնականները: Իսկ մրցաշարը մեծ առավելությամբ գլխավորում է բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 5,5 միավոր: 
Ուշագրավ է, որ Տոպալովը այս մրցաշարում հինգ հաղթանակներից չորսը սև խաղաքարերով է տարել, ինչը խոսում է նրա գերազանց մարզավիճակի մասին:
Տուրի մյուս պարտիաներն են՝ Տոպալով-Կարուանա, Նակամուրա-Գրիշչուկ, Համեր-Գիրի, Վաշիե-Լագրավ-Կառլսեն: 
Արոնյան-Անանդ պարտիայի ընթացքին կարող եք հետևել այստեղ.
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


