5694 դիտում
21:18 15-06-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան Լուի Աթանգանա Ամուգունուին:
Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը և անդրադարձել 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ իր գլխավորությամբ ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը կներդնի անհրաժեշտ ջանքեր՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Կարեն Կարապետյանի խոսքով, գագաթաժողովը կարող է դառնալ անդամ պետությունների միջև փոխգործակցության զարգացմանն ուղղված հարցերի ու ծրագրերի քննարկման լավ հարթակ:
Ժան Լուի Աթանգանա Ամուգունուն ընդգծել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ գագաթաժողովը մեր երկրում կանցկացվի լավագույնս: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենը գոհունակությամբ է ընդգծել, որ տպավորված է միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքից և նշել, որ Հայաստանում կայանալիք միջոցառումը կդառնա տոն ֆրանկոֆոն ընտանիքի անդամների համար:
Նմանատիպ նյութեր
2785 դիտում
19:27 24-05-2018
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»