Ռուսաստանը միջամտել է Ֆրանսիայում և Նիդեռլանդներում ընտրություններին. Ռեքս Թիլերսոն
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սենատում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է Նիդեռլանդներում և Ֆրանսիայում կայացած ընտրություններին, գրում է [url=https://ria.ru/world/20170614/1496434875.html]ria.ru[/url]-ն:
Բացի այդ, Թիլերսոնը համաձայնել է սենատորներից մեկի հետ, թե Ռուսաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ին թուլացնելու հարցում:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանը չի միջամտել որևէ երկրի ընտրություններին: