Վաշինգտոնում սկսվել է Թիլերսոն-Լավրով հանդիպումը
Վաշինգտոնում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է [url=http://tass.ru/politika/4242128]ТАСС[/url]-ը:
Հանադիպման ժամանակ քննարկվելու է Սիրիայի իրավիճակը, Ուկրաինայում ճգնաժամի կարգավորումը, իրավիճակը Կորեական թերակղզում և մի շարք երկկողմ հարցեր:
Նշենք, որ Սերգեյ Լավրովն ամենաբարձրաստիճան ռուս պաշտոնյան է, որն այցելում է ԱՄՆ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: