211652_close_icon

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը

views-count3192 դիտում article-date 14:10 14-06-2017
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր՝ հունիսի 14-ին,երկօրյա այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Վերջինիս «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն, ինչից հետո աերկու երկրների նախագահները ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Նմանատիպ նյութեր