Սիրիայի տագնապի վերջը երևում է. Կիրո Մանոյան
«Եկել է պահը, որ արաբական երկրները վերջնական որոշեն, թե ինչ են անելու Սիրիայի հարցում»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա դիտարկմամբ՝ Սիրիայում տիրող իրավիճակը ներքին խնդիրներից դուրս է եկել և տարածաշրջանային, եթե ոչ գլոբալ նշանակություն ունի, քանի որ որոշ գերտերություններ իրենց մասնակցությունն ունեն: «Սիրիայի տագնապի վերջը երևում է»,- ասաց նա:
Անդրադառնալով որոշ երկրների՝ Քաթարի հետ հարաբերությունները խզելուն, Մանոյանը Քաթարին ընդառաջ գնալու և հարաբերությունները խորացնելու առումով Հայաստանի դիրքորոշումը ճիշտ է համարում: