2017-ի գլխավորը ձեռքբերումը ԵՄ-ի հետ համաձայնության պայմանագիրն է. Կիրո Մանոյան
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ասուլիսում ամփոփելով 2017թ-ը, նկատեց, որ գլխավորը ձեռքբերումը ԵՄ-ի հետ համաձայնության պայմանագիրն է:
Նրա դիտարկմամբ՝ Արցախի հարցով լուրջ տեղաշարժ չկա, քանի որ Ադրբեջանը չի իրագործում այն պայմանավորվածությունները, որոնք գոյացել են Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանագրերում՝ ստեղծել և ամրացնել վստահության մեխանիզմները, որից հետո հարցի կարգավորման մասին կարելի լինի խոսել:
Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային իրադարձություններին և նկատեց, թե դրանք բնականաբար կազդեն նաև Հայաստանի վրա՝ և՛ Սիրիայի հարցը, և՛ Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների ինչ-որ չափով սառեցումը և ինչ-որ չափով Թուրքիա-ՌԴ սերտացումը, ինչպես նաև Երուսաղեմի հարցի շուրջ բարձրացված աղմուկը: