Իրանի ոստիկանությունը վնասազերծել է ԻՊ-ի հետ կապի մեջ կասկածվող 4 ահաբեկչի
Իրանի իրավապահ մարմինները երկրի հարավային՝ Հորմոզգան նահանգի լեռնային հատվածում իրականացրած օպերացիայի արդյունքում վնասազերծել են 4 հոգու, ովքեր կասկածվում էին ահաբեկչությանը սատարելու մեջ; Այդ մասին, ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, հայտնել է Հորմոզգանի ոստիկանության պետ Ազիզոլլահ Մալաքին։
Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունը սպանված ահաբեկիչների մոտ հայտնաբերել է 4 ատրճանակ և 112 փամփուշտ, ինչպես նաև պայթուցիկներ ու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշը։
Վնասազերվծաներից երկուսը ճանաչվել են որպես օտարերկրացիներ, մյուս երկուսի ինքնությունը պարզվում է։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին միանգամից երկու հաբեկչություն է իրակնացվել Թեհրանում։ Ահաբեկիչների մի ումբ ներխուժել է Իրանի խորհրդարանի շենքը, իսկ մյուս խումբը՝ իմամ Խոմեյնիի դամբարան։ Դամբարանում նրանցից մեկը պայթեցրել է իրեն՝ սանելով մոտակայքում գտնվող մի քանի հավատացյալների։
Կրկնակի ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 17 և վիրավորվել 43 մարդ։