87471 դիտում
10:21 12-06-2017
Արտակարգ դեպք Արարատի մարզում. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսի մայրը բարդ վիրահատություններ տանելուց հետո դիմել է թոշակավորման համար, սակայն նրան մերժել են. հերոս Ռոբերտը 1 տարեկան որդի ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մի քանի օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած Ռոբերտ Աբրահամյանի մայրը՝ Մելանյա Ավանեսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում բարեհաջող կատարված մի քանի բարդ վիրահատություններից հետո ստանալով համապատասխան որոշում՝ թոշակ ստանալու համար դիմել է Վեդիի սոցիալական ապահովման բաժնին, սակայն նրան մերժել են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հերոսի հայրը՝ Աբրահամ Աբրահամյանը ասաց.
«Երեք ամիս թղթերը հավաքել եմ թոշակավորման համար, սակայն նշանակված «կամիսիայի» ժամանակ ստուգող բժիշկը, իմանալով հանդերձ, որ կինս հերոսի մայր է, չագուչը այս ու այն կողմ տանելով՝ կտրուկ որոշում կայացրեց, որ նա առողջ է և թոշակ չի հասնում:
Այնպիսի արհամարհական վերբաերմունք ցուցաբերեց կնոջս հանդեպ, որ ես ապշած մնացի և ասացի որ բողոքելու եմ նման վերաբերմունքի համար, իսկ նա ինձ պատասխանեց, թե ուր ուզում է բողոքեմ, մեկա բան չի փոխվի:
Զարմանում եմ՝ բժիշկները հիվանդության եզրակացությունը տվեցին, ասացին, որ անպայման թոշակ է հասնում, եթե անգամ այդ հիվանդության պատճառով չի հասնում, որը ամենևին էլ այդպես չէ, որդի կորցրած մայրը ինքնին հիվանդ է, ինչպես կարողացավ մերժել:
Որդիս անչափահաս երեխա ունի, տանը ոչ մեկս չենք աշխատում, միայն 60 000 դրամ թոշակ երեխան է ստանում, ինչպես կարող ենք այդ գումարով հոգանք երեխայի խնամքի ծախսերը, գոնե այդ թոշակի հարցը լուծվեր: Ես հոգաչափ շնորհակալ եմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում և Արտաշատի հիվանդանոցում մեր հանդեպ ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար, ամեն ինչ արել են բացարձակ անվճար, պրոֆեսիոնալ կերպով, սակայն Վեդիում մեզ այնպիսի պատասխան տվեցին, որ ես ուղղակի ցնցված եմ միչև օրս:
Իմ որդին իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի, իսկ այդ հայրենիքում այդ նույն հերոսին ծնած, պահած և փայփայած մոր հանդեպ նման արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում: Մենք, իհարկե, փորձեցինք ճշտել, թե ինչու նման կերպ վարվեցին և ստացանք պատասխան, որ «վերևներից» են ասել:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռ. Աբրահամյանը Արարատի մարզի Տափերական գյուղից էր: 25-ամյա Ռոբերտն ամուսնացած էր, ունի 1 տարեկան որդի:
Պայմանագրային զինծառայող Ռ. Աբրահամյանը գլխի շրջանում ստացել էր մահացու հրազենային վիրավորում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+