211652_close_icon
views-count30494 դիտում article-date 12:22 25-04-2021

44-օրյա պատերազմի հերոս, արմատներով արցախցի Արմանը խնամքին ուներ 1 տարեկան որդի. մայրը մանրամասներ է պատմում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմի հերոս, 23-ամյա Արման Օհանջանյանը, չնայած, որ չէր անցել պարտադիր զինվորական պատրաստություն, մեկնեց ռազմաճակատ՝ հանուն իր ընտանիքի, հանուն իր հայրենիքի:

Արմանի ծնողները, ովքեր մանկավարժներ են, Արցախից են և 90-ականներին են եկել Մասիս քաղաքում սկսել բնակվել ու միչև օրս էլ ապրում են վարձով:

Արմանը խնամքին ուներ 1 տարեկան որդի, նոր էր ամուսնացել, բայց որոշեց մեկնել ռազմաճակատ և կանգնել ընկերների կողքին:

Այսօր՝ ապրիլի 23-ին, SHAMSHYAN.com-ի հետ զրույցում Արմանի մայրը՝ տիկին Էլիզավետան, ասաց. «Արմանս պատերազմի երկրորդ օրը պատահական հանդիպած մեքենայով մեկնեց Ստեփանակերտ, որտեղից էլ՝ դիրքեր: Մի քանի անգամ եկել է, վիրավոր էր, բայց ասում էր, որ պետք է գնա և կռվի իր ընկերների հետ: Վերջին անգամ ճանապարհեցինք հոկտեմբերի 19-ին, ասաց, որ ինչ էլ լինի, հպարտ կլինես ու չլացես, եթե լացես՝ իմ ձռքերը կդողան: Այդպես ճանապարհեցինք: Հաջորդ օրը իմ կյանքի սև օրն է: Զանգեց, որ վիրավոր դաշտում է, մենակ: Զանգեցինք բոլոր բարեկամ, հարազատ, զինվորական ու բժիշկ: Արմանս արնաքամ եղավ՝ մահացավ, չկարողացան շուտ դուրս հանել մարտի դաշտից»:

Մեզ հետ զրույցում Արմանի մայրը նաև ասաց, որ ուզում է Արմանի մասին շատ պատմեն, խոսեն, որ նրա անունը վառ մնա: Ասաց, որ Արմանի մասին միշտ խոսում է ներկայով, որը իրեն ապրելու ուժ է տալիս:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր