11934 դիտում
17:24 10-02-2019
«Ես պատերազմ եմ գնում, բայց իմացեք, եթե պետք լինի գլուխս էլ կտամ ձեզ համար».- ասել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանը.Այսօր՝ հերոսի ծննդյան օրն է
Այսօր՝ փետրվարի 10-ին, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է...
Լուսանկարն արված է ուղիղ մեկ տարի առաջ, երբ Նորայրը վերջին անգամ նշում էր իր ծննդյան օրը...
Մենք պարտք ունենք նրանց առջև, լսու՞մ եք...
Մենք մեր կյանքով ենք պարտական նրանց, ովքեր անմահացան, որ մենք ապրենք...
Նորիկ Գասպարյանը ծնվել է 10.02.1996թ. Սյունիքի մարզի Կապան քաղաքում:
1999 թվականին ընտանիքով տեղափոխվում են Ռուսաստանի Դաշնություն քաղաք
Կրասնոդար:
2003 թվականին հաճախել է Կրասնոդարի թիվ 50 միջնակարգ դպրոցը, որտեղ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ: Երրորդ դասարանն ավարտելուց հետո պնդել է, որ վերադառնան հայրենիք և իր կրթությունն ստանա հայրենիքում:
2006թ. վերադառնալով հայրենիք ընդունվում է Կապանի թիվ համար 3 միջնակարգ դպրոցը: Տաս տարեկանում պարը նրան կանչում է և Նորիկը ստիպում է ծնողներին իրեն տանեն Կապան քաղաքում նորաբաց Պարի աստղեր ստուդիան: Տասնամյա տղան միանգամից աչքի է ընկնում իր տաղանդով և ստանում բազմաթիվ թե հայրենական , թե միջազգային մրցանակներ:
2014 թվականին ավարտելով միջնակարգը ընդուվում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պարավեստի բաժինը: Ինչպես նրա ուսուցիչն է ասում. «Պարը հոսում էր նրա երակներով»: Քննություն հանձնելիս այնքան փայլուն է ներկայացնում իր էտյուդը, որ քննական հանձնաժողը խնդրում է կատարել երկրորդ անգամ:
2014թվականի հուլիսի 23-ին զորակոչվելով Հայոց բանակ, որոշում է կիսատ թողնել կրթությունը և պարտքը հայրենիքի առաջ կատարելուց հետո, նոր շարունակի ուսումը իր սիրած գործով:
Վիճակահանության ժամանակ նրա ծառայությունը պետք է անցնի Արցախի Ջրականի տանկային զորամասում և մինչ Արցախ մեկնելը պետք է անցներ վեցամսյա ուսումնավարժություններ Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնավարժարանական զորամասում:
2015թվականին ծառայությունը շարունակում է Ջրականում, որտեղ լավագույն ծառայության համար ստանում է սերժանտի կոչում և ծառայում որպես տանկի հրամանատար:
2016 թվականի ապրիլի 2-ին արիաբար զոհվում է մարտական հրամանը կատարելիս: Հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ:
Հետմահու բարգևատրվել է ՀՀ և Արցախի հանրապետությունների արիության մեդալներով: 2016 թվականի հոկտեմբերին հետմահու նրան շնորհվել է Պարարվեսի վաստակավորի կոչում:
Հերոսը ասել էր.
«Ես պատերազմ եմ գնում, բայց իմացեք, եթե պետք լինի գլուխս էլ կտամ ձեզ համար».- ասել է Նորիկ Գասպարյանը:
[color=#EF2929]
Սուրեն Վուրգի Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3113 դիտում
13:38 10-02-2020
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է