ԱՄՆ-ն հեղուկ գազ կմատակարարի Եվրոպային
Միացյալ Նահանգները սկսել է հեղուկ գազի կանոնավոր մատակարարումներ իրականացնել Հյուսիսային Եվրոպա:Այդ մասին հայտնում է Корреспондент-ը:
Աղբյուրը նշում է, որ ամերիկյան բնական հեղուկ գազ տեղափոխող հեղուկանավերը հինգշաբթի բեռնաթափման են կանգնել Նիդերլանդներում և Լեհաստանում: Առաջին անգամ ամերիկյան հեղուկ գազը բեռնաթափվում է Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի նավահանգիստներում:
Հիշեցնենք, որ ամերիկյան հեղուկ գազն արդեն արտահանվել է Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Թուրքիա և Մալթա: