10903 դիտում
17:30 11-06-2017
Անակնկալ պատերազմի հավանականությունը գրեթե բացառվում է. Մասիս Մայիլյան. Tert.am
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը փակուղու մեջ է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան. ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Վերջինս նշեց, որ Ադրբեջանը մեծ հարված հասցրեց բանակցություններին՝ նախաձեռնելով նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը:
«2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որոնցից Ադրբեջանը հրաժարվեց: Նման հանդիպումները դարձան անիմաստ, որովհետև պայմանավորվածություններն այդպես էլ չէին կատարվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են հակամարտող կողմերի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, որը ևս չէր հաջողվում: Տեղի ունեցավ մեկ ոչ ֆորմալ հանդիպում դեկտեմբերին: Այն, որ նախարարների մակարդակով անգամ դժվար է հանդիպում կազմակերպել, խոսում է իրավիճակի բարդության մասին»,- ասաց Մասիս Մայիլյանը:
ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի խոսքով՝ Արցախն անում է ամեն ինչ՝ զսպելու հակառակորդին, որպեսզի պատերազմական իրավիճակ չստեղծվի: «Բոլորս ակնկալում ենք, որ ի վերջո կստորագրվի Խաղաղության մասին պայմանագիր: Բայց հասկանում ենք, որ փակուղային վիճակ է, ադրբեջանական կողմը դրան պատրաստ չէ, հակառակը՝ ռազմական ուժի տեսանկյունից են փորձում խոսել մեզ հետ, իսկ մեզ մնում է՝ զսպել նրանց այս պայմաններում»,- ասաց Մասիս Մայիլյանը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/06/11/masis-mayilyan/2398864]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3102 դիտում
16:10 08-10-2019
Որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը Արցախի նախագահի ընտրություններում. Մասիս Մայիլյան
4105 դիտում
23:14 08-12-2019
Մասիս Մայիլյան. Այս ընթացքը կասեցնել հնարավոր չէ
2657 դիտում
15:00 31-03-2020
Ընտրել եմ նոր Արցախը. Մասիս Մայիլյան
Այս բաժնից
805 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1960 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
982 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր