4602 դիտում
16:38 10-06-2017
Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի Քաթարի հետ կապված իրավիճակը հարթվի. Ս. Լավրով
Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորվի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քաթարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ ունեցած զրույցի ժամանակ, հաղորդում է Ria Novosti-ն;
Նա նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է այդ իրավիճակում հայտնված բոլոր երկրների հետ և հեռախոսազրույցներ են տարվում կոնֆլիկտը հարթելու ուղղությամբ։
«Ինչ որ Ռուսաստանը իր վիճակի կլինի անել, կանի, քանի որ արաբական որոշ պետությունների կողմից Քաթարի հետ դիվանագիտական կապը խզելու մասին տեղեկությունը մենք մեծ մտահոգությամբ ընդունեցինք»,-հավելել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը որոշ սկզբունքներից ելնելով՝ չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, սակայն այդ իրավիճակը չի գոհացնում Մոսկվային։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Եգիպտոսը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, իսկ հետո Եմենը, Լիբիան, Մալդիվյան Հանրապետությունը, Մավրիտանիան հայտարարեցին, որ դադարեցնում են Քաթարի հետ դիվամնագիտական հարաբերությունները նրա կողմից ահաբեկիչներին սատարելու համար։
Նմանատիպ նյութեր
2325 դիտում
13:15 19-02-2015
Եվրոպան կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը դարձյալ դառնա իր գործընկերը. Մերկել
1218 դիտում
14:02 08-07-2015
Ֆրանսիան հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի Հունաստանը մնա Եվրագոտում. Մանուել Վալս
Այս բաժնից
907 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
916 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4372 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին