Եվրոպան կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը դարձյալ դառնա իր գործընկերը. Մերկել
Եվրոպական պետությունների կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը կրկին դառնա նրանց գործընկերը: Այդ մասին Գերմանիայի Դեմմինե քաղաքում Քրիստոնյա-դեմոկրատական միության նիստում հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը:
Վերջինիս խոսքով՝ Եվրոպան ցանկանում է եվրոպայան աշխարհակարգ ստեղծել Ռուսաստանի հետ, այլ ոչ նրա դեմ, սակայն ընդգծել, որ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալը խախտել է միջազգային իրավունքը:
Մերկելը նաև նշել է, որ Գերմանիան և Ֆրանսիան չեն թուլացնի ջանքերը և ամեն ինչ կանեն, ոչպեսզի Ուկրաինան կարողանա սեփական ուղով շարժվել առաջ՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը, իսկ Ռուսաստանի վրայից պատժամիջոցները կհանվեն միայն նույն շարժառիթների բացակայության դեպքում, ինչի պատճառով սահմանվել են: