Մերիլին Մոնրոյի անհայտ լուսանկարները աճուրդի կհանվեն
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի անհայտ լուսանկարները կվաճառվեն աճուրդում: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Լուսանկարներն արել է դերասանուհու երկրպագու Ջեյմս Քոլինզը` 1950-ականներին: Հավաքածուն ներառում է 183 լուսանկար:
Քոլինզը եղել է Monroe Six երկրպագուների խմբում, որի անդամները հետևել են դերասանուհուն` Նյու Յորքում: Նրանց նպատակը եղել է միայն գեղեցկուհի Մոնրոյին լուսանկարելը: Նույնիսկ Մոնրոն նրանց ճանաչել է անուններով և «հատուկ հասանելիություն» է տրամադրել իր կյանքին, գրում է The Sun թերթը:
Լուսանկարների վաճառքով զբաղվում է Heritage Auctions ընկերությունը: Աճուրդը կկայանա փետրվարի 20-ին` Դալլասում: