2768 դիտում
17:24 08-06-2017
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Մինսկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արամ Կարախանյանի գլխավորությամբ, ս/թ հունիսի 6-8-ը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում՝ Բելառուսի արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության պետ – Բելառուսի գլխավոր դատական կատարող Դ.Կովալենկոյի հրավերով:
Պատվիրակությունը մասնակցում է կատարողական վարույթի հիմնախնդիրներին առնչվող աշխատանքային խորհրդակցություն-գիտաժողովին, որին ներկա են նաև Ռուսաստանի, Չեխիայի և Սերբիայի հարկադիր կատարման մարմինների ներկայացուցիչները:
Այսօր՝ հունիսի 8-ին, գիտաժողովի շրջանակներում «Հարկադիր կատարման գործընթացի կազմակերպման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցը ներկայացրել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արամ Կարախանյանը:
Աշխատանքային եռօրյա այցի ընթացքում Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունն առանձին քննարկումներ և հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ, ինչպես նաև քննարկվել են կատարողական վարույթին, հարկադիր էլեկտրոնային աճուրդներին ու այլ թեմաներին առնչվող տարատեսակ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
21:31 30-08-2023
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է ՌԴ
2300 դիտում
14:08 17-05-2017
ԴԱՀԿ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»