slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է ՌԴ
211652_close_icon

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է ՌԴ

views-count1294 դիտում article-date 21:31 30-08-2023
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր հարկադիր կատարող Դմիտրի Արիստովի հրավերով օգոստոսի 27-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Պատվիրակության կազմում են Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանը, գլխավոր քարտուղար Աշոտ Ավագյանը, Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը։

Մոսկվայում Արսեն Մնացականյանը և Դմիտրի Արիստովը քննարկել են երկու երկրների գործընկեր կառույցների միջև ակտիվ համագործակցությանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում գլխավոր հարկադիր կատարողը մասնավորպես խոսել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև ստորագրված համագործակցության հուշագրի իրականացման նպատակով անցած տարի Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարների կողմից ստորագրված 2022-2023թթ․ համագործակցության ծրագրի մասին՝ նշելով, որ այն լավ առիթ է երկու կառույցների միջև հետագա փոխգործակցության, այդ թվում՝ երկկողմանի այցերի, հարկադիր կատարման ոլորտում փորձի փոխանակման, հարկադիր կատարումն ապահովող մարմինների աշխատանքում նոր թվային տեխնոլոգիաների ներդրման, տեղեկատվության փոխանակման և այլ ուղղություններով հետագա համագործակցության ամրապնդման համար։

Արսեն Մնացականյանը ռուս գործընկերներին է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 2022-2026թթ․ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման գործընթացի հիմնական ուղղությունները, որոնք միտված են կատարողական գործողությունների արդյունավետության բարձրացմանը, կատարողական վարույթի մասնակիցների օրինական շահերի պաշտպանության ապահովմանը, նրանց խնդիրներին ու կարիքներին արագ և արդյունավետ արձագանքելու կառուցակարգերի ներդրմանը:

Գլխավոր հարկադիր կատարողը անդրադարձել է հարկադիր կատարման ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվող նոր իրավակարգավորումներին, ինչպես նաև կատարողական վարույթի թվայնացման և էլեկտրոնային համակարգերի հետագա կատարելագործման հարցերին։

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են երեխայի տեսակցության և հանձնման վերաբերյալ կատարողական վարույթների կատարման առանձնահատկություններին, առաջացող խնդիրների հաղթահարման ուղղություններին, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման, թեժ գծի աշխատանքի կազմակերպման հարցերին։

Ըստ օրակարգի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած եռօրյա այցի ընթացքում ՀԿԱԾ պատվիրակությունը այցելել է նաև ՌԴ դատական կարգադրիների Կալինինգրադի մարզի Սվետլոգորսկի քաղաքային շրջանի բաժանմունք, ծանոթացել տարածքային ստորաբաժանման գործունեությանը։

Այցի ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ամրապնդելու և զարգացնելու կառույցների միջև հետագա համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր