Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետի պաշտոնում։ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և ցանկացավ, որպեսզի նրա կատարած աշխատանքը լինի արդյունավետ։
«Մաղթում ենք արդյունավետ աշխատանք։ Ունենալով տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում աշխատանքային փորձ՝ առօրյայում շփվելով կառավարման այն մշակույթի և կանոնների հետ, հույս ունենք, որ շատ արագ այնտեղ կկանոնակարգեք աշխատանքները»,-ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ իր դիմումի համաձայն՝ այսօր Հովսեփ Սիմոնյանը ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից։