Շիրակի մարզի նոր մարզպետ նշանակվեց Հովհաննես Հարությունյանը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել Հովհաննես Հարությունյանին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:
Հովհաննես Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց իրեն տրված վստահության համար: «Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա և ներկայացրեց իր կենսագրությունը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանը նախկինում բարձր պետական պաշտոն զբաղեցրել է և եղել է առողջապահության նախարարի տեղակալ:
[url=https://shamshyan.com/hy/article/2021/01/21/1176609/]Հիշեցնենք[/url], որ այսօրվա կառավարության նիստում Տիգրան Պետրոսյանն ազատվել էր Շիրակի մարզպետի պաշտոնից: