Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Խաչատրյանը
Կառավարության այսօրվա նիստում, ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը վերջերս ԱԺ պատգամավորի իր մանդատը վայր դրեց՝ նշելով, որ առաջիկայում աշխատանքի կանցնի գործադիրում:
Հիշեցնենք նաև, որ 2018 թվականից հետո նշանակվել էր Լոռու փոխմարզպետ, ապա արտահերթ ընտրություններին դարձել էր պատգամավոր:
Նշեն նաև, որ Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դեկտեմբերի 16-ին ներկայացրել էր հրաժարականի դիմում: