7219 դիտում
10:12 08-06-2017
Ինքնասպան եղած ենթասպային կախված գտել է եղբայրը․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ի կեսօրին Խաղաղապահ զորքերի մայրաքաղաքային գնդի տարածքում ինքնասպանության գործած 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատրյանը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի հազար դոլարի պարտք է ունեցել:
Պահեստապետն ինքնասպանությունից առաջ մի քանի էջից բաղկացած ծավալուն նամակ է գրել, հարազատներին տեղեկացնելով, որ վարկ է ունեցել, բացի դա, մի քանի ֆիզիկական անձանց՝ մի քանի հազար դոլարի պարտք, որ չի կարողացել մարել: «Ես չեմ կարողանում պարտքը փակել, չեմ դիմանում»,- գրել է Մելիք Խաչատրյանը:
Վերջինս պահեստում որևէ պակասորդ չի ունեցել: Նա մի քանի օր նախապատրաստել է իր ինքնասպանությունը: Մեզ հայտնի դարձավ, որ նրան կախված գտել է եղբայրը, որը նույն զորքերում է ծառայում: Մելիք Խաչատրյանն ամուսնացած էր, որդին 10 տարեկան է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
30295 դիտում
14:41 18-03-2015
Երեկ ինքնասպան եղած տղամարդու դուստրն էլ էր ինքնասպան եղել. ավելին՝ նա օրեր առաջ կախված 12-ամյա աղջնակի ազգականն է
12393 դիտում
19:04 24-05-2021
Քիչ առաջ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինվորին գտել են ինքնասպան եղած
Այս բաժնից
1723 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»