2990 դիտում
14:11 05-06-2017
Արթուր Պետրոսյան. Թիմը պատրաստ կլինի Չեռնոգորիայի դեմ խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 4-ին` Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս հանդիպման (5:0) ավարտից հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը:
[b]- Մեկ տարի առաջ նման կարգի հավաքականների հետ ընկերական հանդիպումներ ունեցանք, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, արդյունավետ չստացվեց: Կա՞ արդյոք նման մտավախություն այս տարի և արդյո՞ք թիմը հոգեբանորեն պատրաստ կլինի Չեռնոգորիայի դեմ խաղին:
[/b]
-Չեմ կարծում, որ թիմը պատրաստ չի լինի։ Այս խաղը կարևոր էր, քանի որ տեսանք, թե մեր ֆուտբոլիստները ինչ վիճակում են գտնվում: Մի քանի բան նկատել էինք մարզումների ժամանակ, այս խաղին դրանք արդեն շատ ավելի լավ երևացին: Իմ կարծիքով, Չեռնոգորիայի դեմ խաղին թիմը պետք է պատրաստ լինի։
[b]-Արդյո՞ք հաջողվեց խուսափել փոքր վնասվածքներից։
[/b]
-Այո, մենք խուսափեցինք վնասվածքներից: Մի քանի թեթև հարվածներ եղել են, բայց ոչ ոք առողջական խնդիրներ չունի:
[b]-Արազ Օզբիլիսը շատ լավ հանդիպում անցկացրեց: Արդյո՞ք դա մրցակցի պաշտպանների թույլ խաղի հետևանքն էր, թե նա իրոք շատ լավ մարզավիճակում է գտնվում:
[/b]
-Մենք նրան տրամադրեցինք խաղաժամանակ` իմանալով, որ իր թիմի կազմում նա վերջին ամիսներին ընդամենը յոթ րոպե է անցկացրել, վերջին անգամ ապրիլի կեսերին էր խաղացել՝ այն էլ երկրորդ թիմի հետ, այդ իսկ պատճառով մենք նրան 65 րոպե խաղաժամանակ տրամադրեցինք: Նա առաջին խաղակեսում շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց, բայց ֆիզիկական պատրաստվածությունը չբավարարեց ամբողջ խաղը նման բարձր մակարդակով անցկացնելու համար։
[b]-Մարկոսը մեր մյուս ֆուտբոլիստների համեմատ այսօր ավելի երկար ժամանակ անցկացրեց դաշտում: Ինչպիսի՞ն է նրա մարզավիճակը և ի՞նչ ներգրավվածություն է նա ունենալու Չեռնոգորիայի դեմ խաղում։
[/b]
-Կարծում եմ, որ Մարկոսի համար շատ կարևոր էր ամբողջական հանդիպում անցկացնելը: Եթե չեմ սխալվում, նա վերջին անգամ 90 րոպե խաղացել էր փետրվար ամսին: Շանսերը մեծ են, որ Մարկոսը կհայտնվի Չեռնոգորիայի դեմ խաղում հիմնական կազմում:
[b]-Եզրերում այսօր խաղում էին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները՝ Գագիկ Դաղբաշյանը և Արտակ Եդիգարյանը: Ինչպե՞ս կգնահատեք նրանց խաղը, և արդյո՞ք Դաղբաշյանի փոփոխությունը նշանակում է , որ դժգոհ էիք նրա խաղից:
[/b]
-Գագիկին փոխարինեցինք, քանի որ ուժեղ հարված ստացավ ոտքին, ու դրա համար չուզեցինք ռիսկի գնալ: Երկուսի խաղից էլ գոհ եմ, կատարեցին այն, ինչ իրենցից սպասում էինք:
[b]-Դուք որոշ չափով ծանոթ էիք մրցակցի խաղին: Ակնկալո՞ւմ էիք, որ այսօր ձեր թիմի առավելությունը մրցակցի նկատմամբ այդքան մեծ կլինի:
[/b]
-Այո, սպասում էինք, առաջին խաղակեսում դա շատ էր երևում: Ցավալի է, որ երկրորդ խաղակեսում արդեն մենք հարմարվեցինք իրենց տեմպին և էլ արագություն չկար մեր խաղի մեջ:
[b]-Փորձարկված ֆուտբոլիստներից ովքե՞ր արդարացրին սպասելիքները և նրանցից ո՞ւմ կտեսնենք Չեռնոգորիայի դեմ խաղում հիմնական կազմում:
[/b]
-Իմ կարծիքով՝ շանսերը մեծ են, որ մեկ-երկու ֆուտբոլիստներ անպայման կհայտնվեն հիմնական կազմում: Նաև ուրախալի էր, որ այսօր մեր երկու ֆուտբոլիստները՝ Արմեն Մանուչարյանն ու Նարեկ Ասլանյանն իրենց նորաուտը նշեցին ազգային թիմի կազմում։ Երեկ խոսեցինք նաև մեր հարձակման մասին, որ նրանք գոլ չեն խփում, և ահա այսօր թե Արթուր Սարկիսովը, թե Ռուսլան Կորյանը գոլի հեղինակ դարձան: Ի դեպ, Ռուսլանն ու Արտակ Եդիգարյանն իրենց առաջին գոլերը խփեցին հավաքականի կազմում:
[b]-«Փյունիկում» Արմեն Մանուչարյանը խաղում է աջ պաշտպանի դիրքում, իսկ այսօր դուք նրան փորձարկեցիք պաշտպանության կենտրոնում։ Արդյո՞ք դա ապագայի հետ կապված ծրագրեր են, թե միայն այս խաղում նա այդ դիրքում խաղաց:
[/b]
-Նշեմ, որ ես տեսել եմ նրան «Փյունիկում» թե կենտրոնականի, թե աջ պաշտպանի դիրքում խաղալիս, բայց ելնելով մեր փոփոխություններից` մենք գերադասեցինք, որ նա այսօր խաղա կենտրոնական պաշտպանի դիրքում:
[b]-Պարոն Պետրոսյան, այսօր բավական հարձակվողական կազմ էր դուրս եկել դաշտ: Կա՞ նման հնարավորություն, որ նման կազմ կտեսնենք նաև Չեռնոգորիայի դեմ խաղում:
[/b]
-Կվերլուծենք այս խաղը և կտեսնենք: Շատ հնարավոր է, որ խաղանք հարձակվողական ֆուտբոլ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5268 դիտում
19:52 25-03-2017
Արթուր Պետրոսյան. Մխիթարյանը պատրաստ է վաղվա խաղին
1109 դիտում
11:32 04-10-2014
Ռոնալդուն պատրաստ կլինի «Ատլետիկ»-ի դեմ խաղին
1336 դիտում
19:45 17-10-2014
Սուարեսը պատրաստ կլինի «Ռեալ»-ի դեմ խաղին. Լուիս Էնրիկե
Այս բաժնից
1885 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
2044 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
1894 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել