211652_close_icon
views-count5271 դիտում article-date 19:52 25-03-2017

Արթուր Պետրոսյան. Մխիթարյանը պատրաստ է վաղվա խաղին

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը: [b]- Գևորգ, մի քանի տարի առաջ դուք հանդես եք եկել Կարագանդայի «Շախտյորում»։ Ի՞նչ հիշողություններ ունեք Ղազախստանից և ո՞ւմ կառանձնացնեիք Ղազախստանի հավաքականից։ [/b] - Շատ լավ հիշողություններ ունեմ Ղազախստանից, շատ ուրախ եմ, որ խաղացել եմ այնտեղ: Այդ ժամանակվա թիմից ձեր հավաքականում խաղում է Մուրթազաևը, դարպասապահ Պոկատիլովը: Լավ թիմ ունեք, տաղանդավոր ֆուտբոլիստներ շատ կան: [b]- Պարոն Պետրոսյան, շատերը կարծում են, որ սա հետնապահների հանդիպումն է և թիմերը հավասար մակարդակի են։ Ի՞նչ առաջադրանք է դրված ձեր խաղացողների առջև այս խաղի համար։ [/b] - Ես նույնպես կարծում եմ, որ թիմերը հավասար են: Կարծում եմ՝ բավական ծանր պայքար է մեզ սպասվում: [b]- Մի քանի օր առաջ Ղազախստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի հետ։ Հետևե՞լ եք այդ խաղին։ [/b] - Չնայած որ ամեն ինչ արվել էր, որ մենք խաղը չկարողանանք տեսնել, մենք կարողացել ենք խաղը նայել և մեր եզրակացություններն արդեն արել ենք: [b]- Պարոն Պետրոսյան, պաշտպանության աջ թևում լուըջ մրցակցություն կա, թե Կամո Հովհաննիսյանը, թե Հովհաննես Համբարձումյանը, և ինչու չէ, նաև Հրայր Մկոյանը շատ լավ են խաղում այդդիրքում: Որոշե՞լ եք, թե ով է խաղը սկսելու մեկնարկային կազմում: [/b] - Ինչպես գիտեք, Կամո Հովհաննիսյանն իր ակումբում խաղում է կիսապաշտպանի դիրքում: Այնպես որ, եթե նրա օգտին որոշում կայացնենք, ապա միայն կիսապաշտպանի դիրքի համար: Հովհաննես Համբարձումյանը փոքր վնասվածք է ստացել, նրա հետ կապված վերջնական որոշում վաղը առավոտյան կկայացնենք։ [b]- Դավիթ Մանոյանի բացակայության հետ կապված` կետրոնում քանդվել է Մանոյան-Մալաքյան-Եդիգարյան եռյակը: Այդ դիրքի համար ինչ-որ որոշում կայացրե՞լ եք։[/b] - Դավիթ Մանոյանի համար շատ ենք ցավում. Նա լավ մարզավիճակում էր գտնվում և կարող էր օգնել թիմին: Կարծում եմ՝ կկարողանանք ճիշտ որոշում կայացնել: [b]- Նախորդ խաղից առաջ ասացիք, որ ոչ-ոքին դրական արդյունք է: Ի՞նչ կասեք այս խաղի մասին։ [/b] - Եթե հիշում եք, անցած անգամ ես ասացի՝ դա դրական արդյունք է, բայց մենք ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար: Նույն բանը կասեմ նաև այսօր: [b]- Բնականաբար շատլավ ուսումնասիրել եք հակառակորդին։ Ի՞նչ կասեք նրանց մասին: [/b] - Մենք վերլուծել ենք նրանց խաղը, գիտենք և ուժեղ և թույլ կողմերի մասին: Կնշեմ ուժեղ կողմերը՝ պայքարող և ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, որն ամբողջ խաղի ընթացքում փորձում է պրեսսինգի դիմել: [b]- Հենրիխ Մխիթարյանը ֆունկցիոնալ պատրաստվածության առումով պատրա՞ստ է խաղին։ [/b] - Հենրիխի մարզավիճակի մասին ոչ մի բացասական բան չեմ կարող ասել։ Իմ կարծիքով նա պատրաստ է վաղվա խաղին։ [b]- Դուք եղել եք հարձակվողական ոճի ֆուտբոլիստ, իսկ մեր հավաքականի ամենաթույլ դիրքը հավանաբար հենց հարձակման գիծն է: Ի՞նչ պիտի անեք այդ խնդիրը լուծելու համար: [/b] - Մենք փորձելու ենք վաղը հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Տակտիկական փոփոխություններ ենք արել, որպեսզի փորձենք լրացնել այդ բացը: [b]- Պարոն Պետրոսյան, Արազ Օզբիլիսն ի՞նչ վիճակում է գտնվում։ [/b] - Ինչպես գիտեք, Արասն իր թիմում հիմնական կազմում չի խաղում: Նրա մասին կարող եմ ասել, որ խաղից-խաղ է ավելացնում: Անկասկած, ֆիզիկական վիճակը բարելավելու տեղ ունի: [b]- Դուք հետևում եք առաջնության խաղերին, բայց այս անգամ միայն 6 հոգի եք հրավիրել հավաքական։ Մեր առաջնությունում չկա՞ն հավաքականի մակարդակի ֆուտբոլիստներ, թե՞ նրանք դեռ լավ մարզավիճակում չեն։ [/b] - Թեկնածուներ կան: Ընդամենը երեք խաղ է տեղի ունեցել, և դեռ չեն հասցրել մարզավիճակ ձեռք բերել: [b]- Հրայր Մկոյանն իր թիմի վերջիրն խաղերին չէր մասնակցում վնասվածքի պատճառով: Ի՞նչ կասեք նրա մարզավիճակի մասին: [/b] - Ինչպես գիտեք, նա վնասվածք ուներ, սա դեռ երկրորդ շաբաթն է, որ նա մարզվում է և դեռ չունի այն մարզավիճակը, որն ուներ նախկինում: [b]- Ռոստովում հանդես է գալիս հայազգի Խորեն Բայրամյանը: Հետևո՞ւմ եք նրա խաղին և ի՞նչ պլաններ ունեք նրա հետ կապված։ [/b] - Մենք Չեռնոգորիայի հավաքականի խաղից հետո երկու հեռախոսազրույց ենք ունեցել նրա հետ, անգամ պայմանավորվածություն կար, որ ես անձամբ պետք է գնայի Ռոստով և իրեն հանդիպեի, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Հետևում ենք, բայց այս պահին կոնկրետ գործողություններ չկան: Մենք կրկին կփորձենք, բայց դա անսահման չի լինի: Մենք ընդառաջ քայլեր կանենք, բայց իհարկե խաղացողն էլ ընդառաջ քայլեր պիտի անի: [b]- Այս ամսվա ընթացքում մի քանի խաղեր եղան, որոնցում Մխիթարյանը հանդես էր գալիս հարձակվողի դիրքում։ Հնարավո՞ր է վաղվա խաղին նրան տեսնենք հարձակման եզրում և ըստ ձեզ նրա համար ամենահարմար խաղային դիրքը ո՞րն է։ [/b] - Ինչպես մենք տեսանք, նա անգամ կարող է ձախ պաշտպանի դիրքում խաղալ: Դարպասապահի դիրքում առայժմ նրան չենք տեսել, այն էլ երևի ցածրահասակ է, դրա համար (ծիծաղում է-խմբ.): Իսկ այս խաղի համար Հենրիխը պետք է որպես խաղը կազմակերպող, խաղն առաջ տանող, այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ հարձակվողի դիրքը նրա համար ամենաօպտիմալն է: [b]- Գերմանիայում բավականին հաջող ելույթներ է ունենում Սարգիս Ադամյանը: Կտեսնե՞նք նրա վերադարձը հավաքական: [/b] - Նա հանդես է գալիս Գերմանիայի չորրորդ դիվիզոնի թիմում: Եթե նա բարձր որակներ ունի, ապա շանս ունի վերև բարձրանալու համար ու մեր ուշադրության կենտրոնում լինելու: [b]- Բազմաթիվ հայ ֆուտբոլիսներ հանդես են եկել Ղազախստանի հավաքականում։ Դիմե՞լ եք նրանց օգնության կամ խորհրդի համար: [/b] - Այս տեղեկատվական դարում ամեն ինչ հասանելի է: Մենք ամբողջ տեղեկատվությանը տիրապետում ենք, այդ իսկ պատճառով չենք դիմել նրանց: [b]- Վերջերս ՈՒԵՖԱ-ն պարզաբանեց, թե ինչպես է կազմակերպվելու Ալգերի լիգայի մրացշարը, որին շատ լուրջ է պետք պատրաստվել: Ինչպե՞ս եք վերաբերում այդ մրցաշարին և արդյո՞ք դա հավաքականի մեկ տարվա ծրագրերի մեջ փոփոխություն կմտցնի։ [/b] - Եթե նկատի ունեք, որ բոլոր խաղերը պարտվենք ու մնանք չորրորդ խմբում, ապա ոչ: Աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումները խաղանք, նոր ամեն բան պարզ կլինի: Առայժմ դրա մասին լուրջ չեմ մտածել: [b]- Արդեն որոշվե՞լ է, թե ովքեր են իրացնելու ստանդարտ իրավիճակները։ [/b] - Մենք ունենք երեք-չորս ֆուտբոլիստներ, ովքեր կարող են շատ լավ իրացնել ստանդարտ իրավիճակները: Որոշել ենք՝ փոփոխական են իրացնելու:

Նմանատիպ նյութեր