Ասադը հայտարարել է, որ Սիրիայում վատագույնը մնացել է անցյալում
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Սիրիայում դրությունը զգալիորեն բարելավվել է, քանի որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները նահանջում են: Այդ մասին գրում է TACC-ը:
«Ահաբեկչական խմբավորումները կամ նահանջում են, կամ նրանց հսկողության տակ գտնվող տարածքները նվազում են։ Այսպիսով դաշտային իրավիճակը, ռազմական տեսակետից, հիմա շատ ավելի լավ է, քան նախկինում»,- ասել է Ասադը։
Նախագահը նշել է, որ Սիրիայում դրությունը կախված է ոչ միայն ռազմական գործողություններից, այլ նաև ուրիշ մի շարք գործոններից՝ այդ թվում ահաբեկիչների տարածած գաղափարախոսությունից ու քարոզչությունից: Սակայն վատագույնը մնացել է անցյալում: