32479 դիտում
17:23 04-06-2017
IQ կենտրոնում տեղի ունեցավ մաթեմատիկայի օիմպիադա. երեխաների իմացությանը կնախանձեին շատ պատգամավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 4-ին, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի 43/3 հասցեում գործող IQ կենտրոնում էին հավաքվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ժամանած 5-ից 15 տարեկան երեխաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, IQ կենտրոնում տեղի ունեցավ «Մենթալ» մաթեմատիկայի օլիմպիադա, որին հետևում էին երեխաների ծնողները:
Տևական ժամանակ գործող IQ կենտրոնի աշխատակիցներին երեխաների ծնողները իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն էին հայտնում, ասելով՝ «Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Ինքներս ականատես եղանք, թե ինչպիսի հմտությամբ էին երեխաները լուծում մաթեմատիկական խնդիրները՝ րոպեների ու վայրկյանների ընթացքում»:
Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին 1-ին, 2րդ և 3-րդ կարգի մեդալներով, մի մասն էլ պատվոգրերով, իսկ վերջում երեխաներն այնքան էին ոգևորվել Օլիմպիադայով, որ երկար ժամանակ չէին ցանկանում IQ կենտրոնից դուրս գալ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ IQ կենտրոնում իրենց ուսումն ստացող երեխաները կարող են հանգիստ մրցել Ազգային ժողովի պատգամավորների հետ ու հաստատ երեխաները ոչ միայն «շախ», այլն նաև «մատ» կանեն շատ պատգամավորների, ովքեր անգամ իրենց քվեները չեն կարողանում հաշվել:
Ներկայացնում ենք 1-ին «Աբակ Մենթալ Թվաբանության Օլիմպիադա-2017»-ի արդյունքները.
***
4-6 տարիքային խումբ.
1-ին աստիճան.
1-ին տեղ - Սարգիս Ստեփանյան (IQ Կենտրոն):
2-րդ տեղ - Եվա Հարությունյան (IQ Կենտրոն):
3-րդ տեղ - Արեն Մարգարյան (IQ Կենտրոն):
3-րդ աստիճան.
1-ին տեղ - Համլետ Սաֆարյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
Հ.Գ Համլետը միակ աշակերտն է, որ այս տարիքային խմբում հասել է 3-րդ աստիճանի։
***
7-8 տարիքային խումբ
1-ին աստիճան.
1-ին տեղ - Լևոն Մելքոնով (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
2-րդ տեղ - Էրիկա Կիրակոսյան (IQ Կենտրոն):
3-րդ տեղ - Գևորգ Աբրահամյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
3-րդ տեղ - Ռազմիկ Սարգսյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
2-րդ աստիճան.
1-ին տեղ - Աշոտ Գեղամյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
2-րդ տեղ - Արմեն Մնացականյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
3-րդ տեղ - Կարինե Հովհաննիսյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
***
9-10 տարիքային խումբ.
1-ին աստիճան.
1-ին տեղ - Արմեն Ղազարյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
2-րդ տեղ - Աննա Հարությունյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
3-րդ տեղ - Տիգրան Չաղալյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
2-րդ աստիճան.
1-ին տեղ - Էդգար Ստեփանյան (IQ Կենտրոն):
2-րդ տեղ - Մարիա Մարգարյան (IQ Կենտրոն):
3-րդ տեղ - Իշխան Թովմասյան (IQ Կենտրոն):
3-րդ աստիճան.
1-ին տեղ - Մարկ Ղալումյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
2-րդ տեղ - Արամ Մելիքյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
3-րդ տեղ - Նատալի Ալեքսանյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
***
11-14 տարիքային խումբ
2-րդ աստիճան.
1-ին տեղ - Սարգիս Մատենցյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
2-րդ տեղ - Գեորգի Պողոսյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
3-րդ տեղ - Աննա Հովսեփյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
3-րդ ասիճան.
1-ին տեղ - Սամվել Սեդրակյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
2-րդ տեղ - Ալինա Ալավերդյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
3-րդ տեղ - Երանուհի Գեղամյան (Աբակ Մենթալ Թվաբանության Կենտրոն):
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 248+
248+