ՄԱԿ-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոմալիում
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի առաքելության օդանավը վթարային վայրէջք է կատարել Սոմալիի հարավային Գեդո նահանգում: Այդ մասին գրում է Газета-ն:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել տան վրա, որում ոչ ոք չի գտնվել: Ինչպես հաղորդել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ինքնաթիռում 4 մարդ է եղել:
Վթարային վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել: Իսկ ինքնաթիռը վնասվել է: