67741 դիտում
13:16 03-06-2017
ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են Opel-ն ու Нива-ն, Нива-ն էլ հայտնվել է մայթին. վարորդները մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Դավիթ Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 96 GG 096 համարանիշի և 47-ամյա Արմեն Էլբակյանի վարած Opel Astra մակնիշի 34 QA 688 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն Нива-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Փաստի առթիվ ՃՈ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մեջ վարորդները մեղադրում էին միմյանց, սակայն դեպքի վայրի հարևանությամբ կանաչապատման աշխատանքներ կատարող 2 քաղաքացի, ովքեր չցանկանացան ներկայանալ, ասում էին. «Վթարի մեղավորը Opel-ի վարորդն է եղել, ով Էջմիածնի ուղղությամբ ընթանալիս ձախ շրջադարձ է կատարել ու չսպասելով, որպեսզի հանդիպակաց ճանապարհով Нива-ն անցնի, առաջ է ընթացել, ստեղծել վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը»։
Մինչդեռ, Opel-ի վարորդն էլ հայտնում էր, որ Нива-ն անցել է կարմիր լույսի տակով, սակայն այդ երկու տարիքով տղամարդիկ նորից հակառակն էին պնդում, որ Нива-ն կարմիրի տակով չի անցել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+