32850 դիտում
18:41 22-01-2016
«Երևան Սիթի»-ի դիմաց բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. վարորդները մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Գայի պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի բնակիչ, Գարեգին Ավետիսյանի վարած Opel մակնիշի 10 VV 102 համարանիշի և Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի բնակիչ Արշակ Աթանեսյանի վարած Volkswagen մակնիշի 34 VF 516 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի պարեկապահակային բաժնի աշխատակիցները և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի վայրում աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննչականմ բաժնի ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյույթեր են նախապատրաստվում: Ավագ հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, քանի որ վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48513 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը