23166 դիտում
18:02 02-06-2017
Մեծամոր քաղաքում նույնպես երեխաների օրը տոն դարձնելու համար արվել էր հնարավոր ամեն բան. համերգային ծրագիր, պաղպաղակ, փուչիկներ և այլն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 1-ը, աշխարհի ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր:
Այն սահմանվել է 1925 –ին Ժնևում` երեխաների պաշտպանության համար հրավիրված կոնֆերանսին:
Ինչպես Հայաստանի գրեթե բոլոր քաղաքաներում և գյուղերում, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում նույնպես երեխաների և ,ինչու չէ, նաև մեծերի օրը տոն դարձնելու համար ջանքեր չէին խնայվել: Ուրախ համերգայիծ ծրագիրը կազմակերպել էին մեծամորցի Վոլոդիա Բարսեղյանը, Մհեր Մկրտչյանը և նրանց ընկերները:
Մեծամորի քաղաքապետարանը նույնպես անմասն չէր մնացել` համերգային ծրագրի ընթացքում երեխաներին պաղպաղակներ հյուրասիրեցին:
Տոնական համերգին իրենց ինքնատիպ պարային ու երաժշտական համարներով հանդես եկան Մեծամոր քաղաքի երաժշտական դպրոցի սաները, պարային խմբեր և շնորհաշատ մեծամորցիներ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 358+
358+
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
17:39 16-06-2014
Վերացվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի «Պաղպաղակ մուլտիկ» և «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության արգելանքը