21051 դիտում
22:28 01-09-2017
Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառումներ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ. զբոսաշրջային երկհարկանի ավտոբուս, համերգային ծրագիր, անվճար խաղային ատրակցիոններ և այլն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրվան նվիրված` Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Մանկական զբոսայգում, ավանդույթի համաձայն, կազմակերպվել էր տոնական միջոցառում վարչական շրջանի դպրոցահասակ երեխաների, նրանց ծնողների և հյուրերի համար:
«Առաջին դաս» խորագրով տոնական միջոցառման շրջանակներում արվել էր հնարավորը հատկապես առաջին դասարանցիների ուսումնական առաջին օրը անմոռանալի և գունեղ դարձնելու համար:
Երևանի քաղաքապետարանի կողմից առաջին դասարանցիների համար կազմակերպվել էր ճանաչողական էքսկուրսիա Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի տուր» զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով:
Զվարճալի մուլտհերոսների ուղեկցությամբ երեխաները շրջել են մայրաքաղաքում, ծանոթացել Երևանի տեսարժան ու պատմամշակութային վայրերին , անկեղծ հույզերով և անթաքույց հրճվանքով վայելել շրջագայության յուրաքանչյուր պահը:
Երթուղին ավարտվել է Մանկական երկաթուղու զբոսայգում: Այստեղ մեծաթիվ առաջին դասարանցիներ և հյուրեր երեկոն անցկացրել են ջերմ միջավայրում՝ վայելելով հեքիաթների և մուլտֆիլմերի սիրված հերոսների մասնակցությամբ ուրախ և անակնկալներով լի համերգային ծրագիրը:
Համերգը ուղեկցվել է վարչական շրջանի արվեստի դպրոցների շնորհաշատ երեխաների և խմբերի գունեղ և գեղեցիկ ելույթներով: Միջոցառման ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև փոքրիկ նկարիչները, ովքեր թղթին են հանձնել իրենց դպրոցներից ստացած տպավորությունները, ապրումներն ու երազանքները:
Ա. Սադոյանը ծանոթացել է երեխաների ներկայացրած աշխատնքներին, զրուցել շնորհալի փոքրիկ ստեղծագործողների հետ և մաղթել նրանց հագեցած ուսումնական տարի:
Միջոցառման շրջանակներում ներկայացված կրկեսային համարները, զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններից անվճար օգտվելն ու քաղցր հյուրասիրությունը լիարժեք տոնի էին վերածել դպրոցականների 2017 թվականի սեպտեմբերի 1-ը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 265+
265+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
35513 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց