3067 դիտում
17:54 02-06-2017
Զբոսաշրջիկներն այս տարի ավելացել են․ ԱՎԾ
Ազգային վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների վերաբերյալ։
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2017թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 1․298․533 զբոսաշրջիկ կամ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%-ով։
2017թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14.2%-ը` ԵՄ երկրներին, և 59.7%-ը` այլ երկրների։ Այս տվյալները ստացված են՝ ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների։ Ի դեպ՝ հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել է 36.2%-ով։
Ամենից շատ աճել է Կանադայից (3 անգամ) և Իտալիայից (2.4 անգամ) ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Սակայն, չնայած այս աճին, այդ երկրներից ժամանած զբոսաշրջիկների կշիռն ընդհանուր թվի մեջ շարունակում է փոքր մնալ՝ համապատասխանաբար՝ 3.7% և 1.1%:
Իսկ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն Իրանից ժամանած զբոսաշրջիկները՝ 29.5%: Սա պայմանավորված է Նովրուզ-Բայրամի օրերին իրանցի զբոսաշրջիկների ներհոսքով, ինչն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2016-ին Իրանին բաժին էր ընկնում զբոսաշրջիկների 23.2%-ը։
[img]http://shamshyan.com/ups/images/0784240001496399569630862.png[/img]
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
23:00 13-09-2015
Այս տարի Հայաստանում գորգերի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալներն ավելացել են. ԱՎԾ
3522 դիտում
23:44 12-09-2015
Այս տարի ոչ ալկոհոլային ըմպելիքի արտադրության ծավալներն աճել են. ՀՀ ԱՎԾ
2544 դիտում
09:45 21-12-2017
Այս տարի ԱՎԾ-ն կարձանագրի տնտեսության մոտ 7 տոկոս աճ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը