9830 դիտում
10:07 01-07-2017
Գործազրկությունը աճում է. նախորդ տարվա համեմատ ավելացել է 0,7 տոկոսով. ԱՎԾ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական ցուցանիշները, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում տնտեսական իրավիճակի մասին մեր պաշտոնյաների լավատեսական հայտարարություններին:
Մինչև անցած տարվա 3-րդ եռամսյակ զբաղվածության մակարդակը որոշակի աճ է ցուցաբերել: Սակայն արդեն չորրորդ եռամսյակում և այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը տպավորիչ անկում է գրանցել:
Թվային առումով պատկերն այսպիսին է: Եթե անցած տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը կազմել է 48.4 տոկոս, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 47.7 տոկոս: Այսինքն՝ նվազել է 0.7 տոկոսով:
Գործազրկության մակարդակն այս տարվա առաջին եռամսյակում աճել է: Այս տարվա առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը, ըստ ԱՎԾ-ի, եղել է 19 տոկոս, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում 18.3 տոկոս:
Ներկայացվածը վերաբերում է առաջին եռամսյակին, կիսամյակային տվյալները Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի ավելի ուշ: Բայց ակնհայտ է, որ գործազրկության աճը և զբաղվածության նվազումը չի տեղավորվում ներկայացված մակրոտնտեսական ցուցանիշների շրջանակներում: Ընդ որում, զբաղվածության մակարդակի նվազումը արձանագրվում է այն ժամանակահատվածով, երբ ՀՀ պետեկամուտների կոմիտեի խստացված վարչարարության արդյունքում ստվերային աշխատողների թվի զգալի կրճատում էր արձանագրվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
33791 դիտում
12:31 12-08-2018
Հունիսին նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելացել է արագության գերազանցման դեպքերը. ՃՈ պետի տեղակալ. NEWS.am
1305 դիտում
10:29 25-12-2020
Հայաստանում գործազրկությունը նախորդ հոկտեմբերի համեմատ նվազել է 2%-ով, Ռուսաստանում աճել է 5,4 անգամ
2437 դիտում
19:37 07-08-2019
Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»