Այս տարի Հայաստանում գորգերի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալներն ավելացել են. ԱՎԾ
Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գորգերի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալներն ավելացել են համապատասխանաբար՝ 20 և 48.8 տոկոսով:
Ըստ ԱՎԾ տվյալների, այս տարվա յոթ ամիսներին մեր երկրում արտադրվել է 29.4 տոննա գորգեր և գորգեղեն՝ նախորդ տարվա 24.5 տոննայի դիմաց:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա նշված ժամանակահատվածում արտադրվել է 2 097.8 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2014թ-ի հունվար-հուլիսին՝ 1 409.7 հազար հատ: